ԼՂՀ լրագրողները մեղադրում են պաշտոնական Բաքվին՝ ԼՂՀ-ի դեմ տեղեկատվական տեռոր կազմակերպելու մեջ.

ԼՂՀ լրագրողների միությունը հայտարարություն է տարածել է, որտեղ պաշտոնական Բաքվին մեղադրում է ԼՂՀ դեմ տեղեկատվական տեռոր կազմակերպելքու մեջ. «Պաշտոնական Բաքուն նորից հակաղարաբաղյան հարձակում է կազմակերպել, այս անգամ՝ «Նիժնի Նովգորոդ» պետական հառուստառադիո ընկերության դեմ, որը ներկայացրել է Նիժնի Նովգորոդի հայ համայնքի մտադրությունը՝ «Եղբորից՝ եղբորը» ակցիայի շրջանակներում օգնել ԼՂՀ բնակչությանը։ Հերթական այս հարձակման համար առիթ է հանդիսացել այն, որ հաղորդման ընթացքում հնչել է այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղը հնում կոչվել է Արցախ»,- ասվում է հայտարարությունում։
Շատ չանցած՝ հետևել է ադրբեջանական հարձակումը, որի սցենարը և գործող անձինք ինչպես միշտ նույնն են. այսպես կոչված՝ ադրբեջանցի պատմաբանները, պրոֆեսորներն ու գիտնականները, որոնք հեռուստաընկերության ղեկավարությունից պարզաբանում ու բացատրություն են պահանջում։ Հարձակմանն, իհարկե, միացել են նաև պաշտոնական դեմքեր, մասնավորապես՝ նման դեպքերում միշտ «արթուն», անփոխարինելի, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտիուղար Էլհար Պոլուխովը, որը հերթական անգամ փորձել է մոլորության մեջ գցել հասարակությանը։
Ներկայացնելով տեղի ունեցածը՝ ԼՂՀ ժուռնալիստների միությունը նաև իր շնորհակալությունն է հայտնել «Նիժնի Նովգորոդ» պետական հառուստառադիո ընկերության տնօրենին, որը չի ենթարկվել Ադրբեջանի կողմից իրականացված այսսադրանքներին, կազմակերպած տեղեկատվական տեռորին և ցուցաբերել է մասնագիտական և քաղաքացիական սկզբունքայնություն։
Հատկանշական է այն, որ Նիժնի Նովգորոդի «Կամուրջ» տեղեկատվական-վերլուծական հանդեսի խմբագրությունը հարցում է արել Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչություն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ խնդրելով պարզաբանել, թե հնարավո՞ր է Արցախ անվանումն օգտագործել որպես Լեռնային Ղարաբաղի պատմական անվանում։ Բացի այդ նրանք դիմել են հայալեզու տպագիր պարբերականների և մասսայական տեղեկատվության միջոցների ղեկավարներին, որպեսզի վերջիններս լուսաբանեն և մեկնաբանեն ստեղծված այս իրավիճակը։.
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտից ստացված պատասխանում ընդգծված է, որ այդ տարածքում՝ անտիկ շրջանից մինչև օրս, գտնվող պատմական, հնագիտական, ճարտարապետական բոլոր հուշարձանները վկայում են այն, որ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում Հայաստանի մի մասն է եղել։
Հայտարաության մեջ նշվում է նաև, որ ցավոք «Նիժնի Նովգորոդ» պետական հառուստա ռադիո ընկերությունը միակը չէ, որը վերջին շրջանում պաշտոնական Բաքվի կողմից ենթարկվում է նմանատիպ շանտաժների։ CNN, Euronews, BBC հեռուստաընկերությունները, Moheet.com, եգիպտական տեղեկատվական կայքը, ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը.. սա ամբողջական ցուցակը չէ այն լրատվամիջոցների, որոնք Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի, մասին օբյեկտիվ նյութեր են ներկայացրել, և որոնց շուրջ Ադրբեջանի կողմից հիստերիայի ալիք է բարձրավցել։
ArmAr.am












