Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանը գնաց ու իր հետ տարավ բոլոր «հաջողությունները»

Փետրվար 2, 2010թ. 16:55

zurzbyznՂարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում պատերազմի հավանականությունը մեծ է, քանի որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի ու ռազմական լուծման հնարավորության հետ կապված լարվածությունը աճում է: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Պատերազմի հավանականությունը չբացառելով Զուրաբյանն այն համարում է. «Այս ռեժիմի գործունեության հետևանք, որովհետև այն զիջումները, որոնց նրանք գնում են այսօր, իրականում փոխված ռազմաքաղաքական բալանսի հետևանք է: Այսօր ռազմական, տնտեսական և այլ ռեսուրսներով Ադրբեջանը շատ ավելի հզոր հակառակորդ է, քան Հայաստանը: Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ` մարդկային, ֆինանսական, զինամթերքի և բազմաթիվ այլ ռեսուրսներով մի քանի անգամ մեզ գերակայող հակառակորդին մենք կարողացանք բերել պարիտետային վիճակի: Նրա հրաժարականից հետո լրիվ հակառակ պատկերն է ստեղծվել»,- ասաց նա:

Զուրաբյանի խոսքով, եթե պատերազմ սկսվի, ապա ՀԱԿ-ը մի կողմ կդնի ներկայիս իշխանությունների հետ ունեցած բոլոր տարաձայնությունները. «Նման դեպքերում, բոլոր խոսակցությունները պետք է վերանան. ով էլ լինի ռեժիմի ղեկավար, պատերազմական վիճակում վեճերն անընդունելի են, բայց, բնականաբար, պատերազմից հետո այդ հարցերը նորից կդրվեն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն