Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքական դրոշները վնաս են պատճառում կիպրացի հույներին

Փետրվար 2, 2010թ. 17:25

Եվրահանձնաժողովի ընդլայման հարցերով պատասխանատու Օլլի Ռեհնը, պատասխանելով Եվրախորհրդարանի հույն պատգամավորի գրավոր հարցին, հայտնել է, որ Եվրամիությունն ուսումնասիրություն է սկսելու` պարզելու թե Կիպրոս կղզու Բաշփարմաք լեռներում տեղադրված Հուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Թուրքիայի հսկայական դրոշներն ինչ վնաս են պատճառում հարավային Կիպրոսի հույներին:

Այս մասին տեղեկացնում է «CnnTurk» լրատվական կայքը: Ռեհնն ընդգծել է, որ այդ դրոշների հարցը չափազանց զգայուն հարց է կիպրացի հույների համար:

Նշված լեռների ստորոտին տեղադրված թուրքական դրոշները գիշերները լուսավորվում են, հույների համոզմամբ դրանք քաղաքական «մեսիջ» են պարունակում և վիրավորում են իրենց ազգային արժանապատվությունը` անընդհատ հիշեցնելով կղզու օկուպացիայի փաստը:

Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասը դրանք բնութագրել էր որպես «այլանդակ դրոշներ»: Կիպրացի հույները ցանկանում են, որ այդ դրոշներն ապամոնտաժվեն ու չքանան տեսադաշտից:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն