Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հանդիպեցին Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչները

Փետրվար 2, 2010թ. 18:08

2010 թ. հունվարի 26-31-ը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում, Անթիլիասում, տեղի ունեցավ Կաթոլիկ և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համատեղ հանձնախմբի 7-րդ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում շուրջ երեսուն եկեղեցական և աշխարհական աստվածաբաններ քննարկեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում էին վաղ Եկեղեցում (մինչև 5-րդ դար) Տիեզերական ժողովների ընդունման կարգին և Եկեղեցական հաղորդության` միմյանց հետ ունեցած հարաբերություններին, խնդիրներին:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու և Հրատարակչության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն),  Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը (Մեծի  Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) և Մեծի  Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը:

Հանդիպման ընթացքում Եզնիկ Սրբազանը հանդես եկավ բանախոսությամբ` ներկայացնելով Տիեզերական ժողովների ընդունման կարգը Հայ Եկեղեցում և այս գործընթացի հետ կապված Հայ Եկեղեցու սկզբունքներն ու մոտեցումները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն