Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախում ներդրվում է հակակարկտային համակարգ

Փետրվար 2, 2010թ. 18:10

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ կապված հարցերին,            որին հրավիրված է եղել «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը:

Ներկաների ուշադրության կենտրոնում էր Արցախում հակակարկտային համակարգի ներդրման խնդիրը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Վիասֆեր» ընկերության փորձը այս ոլորտում` նշելով, որ նրա կողմից մշակված եւ Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում տեղադրված համակարգերը կարող են իրենց կիրառումը ունենալ նաեւ Արցախում: Նախագահը կարեւորել է մեր հանրապետությունում հակակարկտային մի քանի կայանների փորձնական տեղադրումը մինչեւ անձրեւային սեզոնի սկսվելը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն