Չավուշօղլին ժամանել է Թուրքիա
ԵԽԽՎ-ի նորընտիր, ազգությամբ թուրք նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն ժամանել է Թուրքիա, որտեղ նրան ծաղիկներով է դիմավորել Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ին անդամակցության գծով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։ Թուրքական Haberalanya-ի փոխանցմամբ՝ Բաղըշը նշել է, որ իրենց եղբայր Չավուշօղլուն Թուրքիայի հպարտությունն է։
Չավուշօղլուն, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Մոլդովայի, Բոսնիայի, հայ-ադրբեջանական, ռուս-վրացական եւ Կիպրոսի խնդրում անհրաժեշտ է լուծումներ գտնել եւ ավելացրել, որ Թուրքիան այդ խնդիրների կարգավորման մեջ կարեւոր դեր է խաղալու։ Ըստ Չավուշօղլուի, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բավականին հաջողակ է, եւ այդպես էլ շարունակվելու է։
Նշենք, որ Չավուշօղլուն ծնվել է Թուրքիայի Անթալիայի նահանգում՝ 1968 թվականին։ Վերջինս ներկայումս Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներից է։
ArmAr.am












