Վահան Հովհաննիսյան.«Թե ո՞վ է իրական ընդդիմությունը՝ որոշում է մեր ժողովուրդը, այլ ոչ թե միջազգային ատյանները»
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նախ խոսեց այն մասին, որ Հայաստանը մարդկության կողմից համարվում է ուրույն մի երկիր, բայց վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին մեր «ունիկալ» լիները՝ բոլորոր տեսանկյուններից։ Նա բնական համարեց այն, որ տարբեր երկրներ միջազգային կառույցներում ունենում են ներքին վեճերի արտահոսքեր.«Ընդդիմությունը որպես կանոն, շատ հաճախ՝ իրավամբ հարցականի տակ է դնում իշխանության լեգիտիմությունը և դա նորմալ քաղաքական պայքար է և ոչ մեկին չի զարմացնում։ Բայց Հայաստանը աչքի ընկավ նաև այս հարցում ու իր ունիկալությունը դրսևորեց, երբ ընդդիմության մի հատված՝ միջազգային ատյաններում փորձում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության մեկ այլ հատվածի լեգիտիմությունը հարցականի տակ դնել»,- կատարվածի մասին իր տարակուսանքը ներկայացրեց Վահան Հովհաննիսյանը։
Ըստ ՀՅԴ պատգամավորի այդ «ունիկալ» իրավիճակը մեր ժողովրդին ու հասարակությանը, մեր պետությանը պատիվ չի բերում, բացի այդ ցույց է տալիս, թե հիվանդության ի՞նչ աստիճանի ենք հասել. «Ես կարծում եմ, թե ո՞վ է իրական ընդդիմությունը՝ որոշում է մեր ժողովուրդը, այլ ոչ թե միջազգային ատյանները, դա նրանց գործը չէ»,- ընդգծեց Վահան Հովհաննիսյանը
ArmAr.am












