Երկու տարբեր մտահոգություն
2008թ. ՀՀ Աժ կողմից օրենք ընդունվեց, ըստ որի Երևանում սեփականաշնորհվեցին և օրինականացվեցին այն բոլոր սեփական տները և դրանց կից 300քմ հողատարածքները, որոնց սեփականությունը հաստատող փաստաթղթեր չեն եղել։ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մտահոգությունն այն էր, որ այս օրենքը տարածվեց միայն Երևանում գտնվող բնակարանների վրա, այնինչ Հայաստանի մարզերում, մասնավորապես աղետի գոտում, նման տները մեծ քանակություն են կազմում, հետևապես խնդիրը անհրաժեշտ լուծում է պահանջում։
Նա առաջարկեց, որպեսզի ՀՀ ԱԺ-ն մեկ այլ որոշմամբ՝ առաջիկայում հնարավորություն ընձեռի նաև մարզերի բնակչությանը օրինականցնել նման կարգավիճակ ունեցող բնակարանները ևս։
Հ. Մարգարյանն անդրադարձավ նաև ավանդների վերադարձման խնդրին։ Նա նշեց, որ սահմանված կարգով ԽՍՀՄ բանկերում իրենց ունեցած ավանդների փոխհատուցում կարող են ստանալ նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները։ Սակայն գաղտնիք չէ, որ նրանցից հաճախ այնպիսի փաստաթղթեր է պահանջվում, որ չեն կարողանում ներկայացնել։ Պատգամավորն առաջարկեց հաշվի առնել այն հանգամանքը, որ տարին հոբելյանական է վետերանների համար, լրանում է Հայերանական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակը: Բացի այդ, խոսքը, ընդամենը 3-3,5 հազար վետերանների մասին է և ավանդները նրանց պետք է փոխհատուցել առանց ավելորդ թղթարարության։
ArmAr.am












