Դեսպան Չարլզ Լոնսդեյլ.«Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին»
Փետրվար 2, 2010թ. 19:28
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը լրագրողներին ասել է, թե Մեծ Բրիտանիան աջակցում ու շարունակելու է աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:
Նա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած վերջին հանդիպումը գնահատեց կառուցողական: «Ես ներքին տեղեկություններ չունեմ այն մասին, թե ինչպես է գործընթացը շարունակ զարգանում, բայց հուսով ենք, որ ժամանակի ընթացում դա հիմք կհանդիսանա խնդրի երկարաժամկետ, երկարատև լուծման համար»,- ասաց դեսպանը:
ArmAr.am












