Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Տիգրան Թորոսյան.«Կառավարությունը որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչպես է վերադարձվելու այդ ահռելի վարկը»

Փետրվար 2, 2010թ. 18:16

torosyanՀայաստանի Ազգային Ժողովը այսօր վավերացրել է Հայաստանի Հանրապետության և «Ասիական զարգացման բանկի» միջեւ կնքված վարկային համաձայնագրերը, որոնք վերաբերում են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի վարկավորմանը:

Ըստ այդ համաձայնագրերի, բանկը մինչեւ 2017թ. վերջը Հայաստանին է տրամադրվելու 500 միլիոն դոլարի վարկ` ճանապարհի կառուցման համար:

Ծրագրի իրագործման համար, ընդհանուր առմամբ, պահանջվում է 1,5 միլիարդ դոլար։ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով, ֆինանսավորման մնացած մասը տրամադրելու շուրջ բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի, Եվրոբանկի, Ճապոնիայի զարգացման գործակալության հետ։

Համաձայնագրերին կողմ են քվեարկել կառավարող կոալիցիայի ներկայացուցիչներն ու ՀՅԴ-ն, իսկ դեմ՝ «Ժառանգությունն» ու ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Վերջինս իր խոսքում նկատել է, որ կառավարությունը որեւէ հաշվարկ-հիմնավորում չի ներկայացրել, թե ինչպես է վերադարձվելու այդ ահռելի վարկը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն