Արտակ Զաքարյան. «Թուրքիան հայտնվել է «անակնկալի եկածի վիճակում»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նկատեց, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու դրան հաջորդող իրադարձությունները` տարածաշրջանային զարգացումների քաղաքական օրակարգում, շարունակում են պահպանել իրենց առաջնահերթությունն ու կարևորությունը։
«Առաջին անգամ պետականորեն փորձ է արվում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրը պատմական, զգացական հարթությունից տեղափոխել ժամանակակից քաղաքակրթությանը բնորոշ` երկու հարևան պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատման հարթություն»։
Ինչպես նկատեց պատգամավորը, Հայաստանը եվրոպական ընտանիքին անդամագրել ձգտող Թուրքիային առաջադրել է հայ-թուրքական դարավոր խնդրի լուծման գործընթաց սկսելու կշռադատված մի տարբերակ:
Եվ ահա, հայկական կողմի այդ քայլից Թուրքիան հայտնվել է «անակնկալի եկածի վիճակում»: Արձանագրությունների ստորագրմանը հաջորդած ողջ ժամանակաշրջանում Թուրքիայի կողմից առ այսօր հնչած ամենատարբեր գնահատականները, կարծիքներն ու քննարկումները դա են վկայում։
ArmAr.am












