ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան և Վրաստան
Փետրվար 3, 2010թ. 09:00
Փետրվարի 4-5 ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստայնբերգը կայցելի Հայաստան և Վրաստան:
Երևանում Ստայնբերգը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ամերիկացի դիվանագետը Թբիլիսիում կհանդիպի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու և վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Հայաստան և Վրաստան կատարած այցերից հետո Ստայնբերգը կմեկնի Մյունխեն, որտեղ փետրվարի 5-ին կմասնակցի անվտանգության թեմային նվիրված կոնֆերանսին: Մյունխենում էլ նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրիքայի արտգործախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
ArmAr.am












