Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հնդկահայքի ու հայոց մարդասիրական ճեմարանի պարծանքը

Փետրվար 3, 2010թ. 09:40

Father with TatevikՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանի սան Տաթևիկ Թադևոսյանը սովորում է  Հնդկաստանի ամենահեղինակավոր քոլեջներից մեկում` 1912թ. «Սուրբ Մարիամ Աստվածածին»  հաստատության կողմից հիմնադրված Կալկաթայի Լորետո քոլեջում:

Կալկաթայի Պետական համալսարանի մաս կազմող այս քոլեջը 2006-ին Հնդկաստանի Ազգային գնահատման հավաստագրման խորհրդի կողմից ստացել է ամենաբարձր` գերազանց գնահատականը:

1000-ից ավելի ուսանողներ ունեցող այս քոլեջն ունի ուսանողական խորհուրդ` մեկ նախագահով և մեկ փոխնախագահով: Նրանց ընտրում է տեղի ուսանողությունը:

Հուրախություն Հնդկահայքի և Հայոց մարդասիրական ճեմարանի`2010-2011 ուստարվա փոխնախագահ ընտրվեց Տաթևիկը:

Տաթևիկի խնամարկուն` հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը օրհնեց և շնորհավորեց նրան, ցանկացավ նորանոր հաջողություններ և հաղթանակներ: «Մեր հայրենիքը հզոր է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող իր արժանավայել զավակներով: Ձեզանից յուրաքանչյուրի նվաճումներն ու ձեռքբերումը կնպաստի մեր երկրի էլ ավելի հզորացմանն ու զարգացմանը: Քեզ եմ փոխանցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը, որը, վստահ եմ,  կնպաստի  քո ձեռքբերումների  քառապատկմանը»,- բարեմաղթեց Հայր Սուրբը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն