Գլխավոր » Լրահոս

Րաֆֆի Հովհաննիսյան. «Վախկոտությունը և ունայնությունը տակավին չափանիշներ են»

Փետրվար 3, 2010թ. 10:52

raffi-hovhannisyan«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչին ՕԵԿ պատգամավորով փոխարինելու խնդրին, ասել է, թե  «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ խորհրդարանում ի սկզբանե եղել է այն միակ ընդդիմադիր ուժը, որը մնացել է որպես ընդդիմադիր։ «Այսինքն՝ ներկայացրել է հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու շահը Ստրասբուրգում և իր մոտեցումներում եղել է քննադատական, ինքնաքննադատական։ Այն, որ նման խմբակցության պատգամավորին  կարելի է զրկել իր ձայնի և քվեի իրավունքից, ցույց է տալիս, որ թե Հայաստանում, թե Եվրոպայում վախկոտությունը և ունայնությունը տակավին չափանիշներ են։ Ցավոք, Հայաստանի խորհրդարանն իր ղեկավարությամբ, նաև պատվիրակության անդամներով գնացին մեղսակցային այդ գործարքին»,-ասել է Ր. Հովհաննիսյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն