Գլխավոր » Լրահոս

Պատերազմի վերսկսումը չի բացառվում

Փետրվար 3, 2010թ. 11:30

dennis_blairԻրադրությունը Կովկասում և Բալկաններում դեռ շարունակում է մնալ անկայուն: Այս մասին երեկ Վաշինգտոնում հայտարաարել է ԱՄՆ  հետախուզության ղեկավար Դենիս Բլերը:

Associated Press գործակալության հաղորդմամբ, Բլերը, սենատի հետախուզության խորհրդում ելույթ ունենալով, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականության մասին:

Ըստ նրա, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն դիտարկումը, թե ԽՍՀՄ նախկին երկրները իր երկրի  հետաքրքրությունների գոտի են, կարող է ազդել Վաշինգտոնի հետ հարաբերությունների վրա:

«Հետխորհրդային տարածքի երկրների հարաբերությունների մերձեցումը Միացյալ Նահանգների հետ կարող են ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»,- ասել է ամերիկյան հետախուզության ղեկավարը:

Բլերն անդրադարձել է նաև Կոսովոյում տիրող անկայուն իրավիճակին. «Բոսնիական մուսուլմանների  և սերբերի միջև չլուծված էթնիկական հակամարտությունը 2010-ին Եվրոպայի կայունության գլխավոր խնդիրը կլինի»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն