Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Ամերիկայում Թուրքիայի դեսպանը տագնապի նշաններ է ցույց տալիս

Փետրվար 3, 2010թ. 11:35

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան նշանակված Նամըք Թանը հույս է հայտնել, որ ապրիլ ամսին, երբ տագնապ կա, որ ԱՄՆ կոնգրեսի օրակարգում կհայտնվի Հայոց ցեղասպանության բանաձևը, ամերիկացի դաշնակիցները Թուրքիայի համար անցանկալի քայլեր չեն կատարի:

Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ, Թանն այդ մասին ասել է` ելույթ ունենալով Թուրքիայի ժողովրդավարության հիմնադրամի կողմից կազմակերպված և թուրք-ամերիկյան հարաբերություններին նվիրված ժողովում: Նա ընդգծել է, որ Թուրքիան արդեն կատարել է պատմական իր ամենակարևոր քայլերից մեկը` ստորագրել է հայ-թուրքական արձանագրությունները: Նամըք Թանը նաև նշել է, թե իբր Անկարան նույնիսկ աննշան նախապայմաններ առաջ չի քաշել Հայաստանի հետ այդ փաստաթղթերը ստորագրելիս: Թանն այս կերպ, թերևս, ամերիկյան ու միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձ է անում, քանի որ ակներև է` Թուրքիան ոչ գրավոր, բայց բանավոր կերպով շարունակել և շարունակում պաշտոնական Երևանին ներկայացնել ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված նախապայմանը: Անկարան ամենաբարձր ու ամենացածր մակարդակներով համառորեն շարունակում է արձանագրությունների վավերացումը պայմանավորել ղարաբաղյան խնդրի լուծմամբ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն