Գլխավոր » Լրահոս

Պեկինը կտրականապես դեմ է Դալայ-լամայի հետ Օբամայի հանդիպմանը

Փետրվար 3, 2010թ. 12:26

dalai_lamaԱյս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մա Չժաոսյուն:

Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Օբամայի` Չինաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են Տիբեթի խնդիրը, և Չինաստանն այդ հարցում իր դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ ղեկավարությանը:

Նշենք, որ Պեկինը Հնդկաստանում տարագրության մեջ ապրող Տիբեթի բուդդիստների առաջնորդին մեղադրում է Տիբեթը ՉԺՀ-ից առանձնացնելու ձգտման մեջ և օտար երկրների ղեկավարներին կոչ է անում ընդունել Չինաստանի տարածքային ամբողջականությունը և չհանդիպել Դալայ-լամային: Միաժամանակ ԱՄՆ վարչակազմը հաստատել է Դալայ-լամայի հետ հանդիպելու Օբամայի ցանկության մասին` անկախ Պեկինի դիրքորոշումից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն