Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

2010-ը հայտարարվել է տերյանական տարի

Փետրվար 3, 2010թ. 13:30

ABeqaryanVahanTeryanՓետրվարի 9-ից կմեկնարկեն Տերյանի 125-ամյակին նվիրված միջոցառումերը:

Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով, որը  հաստատել է միջոցառումների ծրագիրը:

Այս տարի կհրատարակվի Տերյան հանրագիտարանը, որտեղ կներկայացվեն տեղեկություններ ոչ միայն նրա բանաստեղծական, այլև հասարակական-քաղաքական գործունեության մասին:

Որոշում է ընդունվել նաև Երևանում Վահան Տերյանի անվան թանգարան ստեղծելու մասին:

Բանաստեղծի տարեդարձի օրը՝ փետրվարի 9-ին, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը։

Տերյանական օրեր կանցկացվեն նաև Թբիլիսիում և Օրենբուրգում

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն