Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանական ձեռագիրը՝ Նախիջևանում

Փետրվար 3, 2010թ. 15:00

nakhichevan-assrՆորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հատուկ զեկույց է պատրաստել Նախիջևանի ինքնավար հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին: Զեկույցը վերնագրված է «Ադրբեջանի` սև կղզին. մարդու իրավունքների խախտումները Նախիջևանում»։

Զեկույցում գնահատական է տրվում Նախիջևանի ինքնավար հանրապետության քաղաքական համակարգին, նշվում է նաև Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած ազգակցական կապերի մասին: Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավարության բռնատիրական մեթոդները համեմատվում են Թուրքմենստանում հաստատված ռեժիմի հետ և այլն։

Զեկույցի հեղինակները Եվրոպայի Խորհրդին կոչ են արել հետազոտել ներկայացված այդ իրադարձությունները, որոնք հանգեցրել են տեղաբնակների զանգվածային ձերբակալությունների ու տեղահանումների:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն