Զոհվել են փոխհրաձգության հետևանքով
Փետրվար 3, 2010թ. 15:35
Ադրբեջանցի զինվորական լրագրող Ջասուր Սումերինլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ 2009թ.-ին Ադրբեջանի ԶՈՒ-ում զինծառայողների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունների հետևանքով զոհվել է 28 զինծառայող, ծանր վիրավորվել է 5-ը:
Իսկ ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնի է դարձել, որ հունվարի 28-ին մի խումբ սպաների գնդակահարած զինվորներից մեկին` Էլխան Ազիզովին, ծառայակիցները նախապես խոշտանգել են: Այդ մասին նա պատմել է մորը և քրոջը: Գնդակահարող մյուս զինվորը` Սադիգ Մամեդովը, Էլխանի ընկերն է եղել:
ArmAr.am












