Տիեզերական վթար «Հաբլի» աչքերով
Փետրվար 3, 2010թ. 15:50
Ամերիկացի աստղագետներին առաջին անգամ հաջողվել է «Հաբլ» տիեզերասարքի միջոցով լուսանկարել երկու ասուպների բախման տիեզերական վթարը:
Ըստ հետազոտության ղեկավարների հայտարարության, բախման հետևանքով առաջացած X-աձև մարմինը բաղկացած է փոշուց և քարերից:
Այն հայտնաբերվել է արևից մոտ 290 միլիոն կիլիոմետր, իսկ Երկրից` 145 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:
Գիտնականների խոսքերով` ասուպները բախվել են ավելի քան 17 հազար կմ/ժ արագությամբ ընթանալիս:
ArmAr.am












