Գլխավոր » Լրահոս

Ավարտվում է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հոն Ցզյուինի դիվանագիտական առաքելությունը

Փետրվար 3, 2010թ. 16:19

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին եւ հրաժեշտ տվել նրան դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:

Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ դեսպանն ու վարչապետը ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու սպասելիքները: Մասնավորապես, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ հարաբերությունները գտնվում են դինամիկ զարգացման փուլում եւ ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության հետագա խորացմանը:

Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության եւ մեծ ավանդի համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն