Գլխավոր » Լրահոս

Պարզաբանում

Փետրվար 3, 2010թ. 16:30

«Հայկական ժամանակ» օրաթերթի 2010թ. փետրվարի 3-ի համարում, «Զինվորի խորհրդավոր մահ» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը պարզաբանում է, որ  ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հանկարծակի մահվան պատճառը սրտամկանի հանկարծակի առաջացած հիվանդությունն է: Այս մասին են վկայում դիահերձման ժամանակ սրտամկանում հայտնաբերված  օջախային փոփոխությունները:

Ինչ վերաբերում է վնասվածքների չափերին, ապա թերթի փաստարկներն  անհիմն են, քանի որ դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են ընդամենը մակերեսային քերծվածքներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն