Գլխավոր » Լրահոս

ՔԿՀ-ի աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել

Փետրվար 3, 2010թ. 17:03

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ցմահ ազատազրկման դատապարտված Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի` Նուբարաշենի ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը 2009թ.նոյեմբերի 27-ին ` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ ՔԿ հիմնարկի համար 1 զբոսախցի տանիքից փախուստ են կատարել:

Օպերատիվ-որոնողական միջոցառումների շնորհիվ 2009թ. դեկտեմբերի 18-ին հայտնաբերվել է Մ. Ենոքյանը, նույն օրը հայտնաբերվել է նաեւ Ս. Քոչարյանը:

Քննության ընթացքում պարզվել է, որ Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի փախուստը հաջողվել է իրականացնել ՔԿՀ-ի աշխատակիցներ Աղասի Սմբատյանի, Արա Աթաբեկյանի եւ Վանիկ Հարությունյանի, ՔԿ հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանի կողմից ներքին կանոնակարգի պահանջները խախտելու եւ չկատարելու հետեւանքով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Աղասի Սմբատյանին, Սերժիկ Թամրազյանին, Սեդրակ Արթենյանին, Արա Աթաբեկյանին եւ Վանիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն