Տուբերկուլյոզով հիվանդները շատ են
Փետրվար 3, 2010թ. 17:32
Թեպետ պաշտոնական տվյալներով Ադրբեջանում 2007-2008թթ. նվազել է տուբերկուլյոզով հիվանդների թիվը, երկրի Զաքաթալայի, Գուբայի, Մասալայի շրջաններում, Նախիջևանում և Բաքվում կառուցվել են և ակտիվորեն գործում են հակատուբերկուլյոզային դիսպանսերներ, ինչը վկայում է, որ հիվանդությունն իրականում բավականին տարածված է Ադրբեջանում: Դա, իր հերթին, անուղղակիորեն վկայում է աղքատության բարձր մակարդակի մասին:
ArmAr.am












