Թբիլիսիի հայերը ցանկանում են ՏԻՄ ընտրությունների ժամանակ առաջադրել սեփական թեկնածուների
Այսօր վրացական «Ալյանս հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հանդիպել է Թբիլիսիի հայերի հետ: Ընդդիմադիր գործչի խոսքերով, իր համար կարևոր է Թբիլիսիում բնակվող հայերի մշակույթի և ինքնության պահպանումը: Այդ պատճառով ինքը ցանկացել է ավելի մոտիկից ծանոթանալ նրանց խնդիրներին: «Մենք կծանոթանանք նրանց խնդիրներին, ինչից հետո ավելի հեշտ կլինի նրանց հստակ գաղափարներ առաջարկել, որոնք մենք պետք է իրականացնենք քաղաքային ընտրություններում հաղթելու դեպքում»,- ասել է Ալասանիան: Այնուամենայնիվ, տեղի հայերը որոշել են հանդիպել քաղաքապետի բոլոր թեկնածուների հետ, և հետո միայն որոշել, թե ում են աջակցելու: Իսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ նրանք ցանկանում են ներկայացնել սեփական թեկնածուներին, ովքեր կառաջադրվեն հայերով խիստ բնակեցված 4 շրջաններում: Ընտրությունները կանցկացվեն մայիսի վերջին:
ArmAr.am












