Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Փետրվար 3, 2010թ. 19:06

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերժ Սմեսովին: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրեց հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների և հանդիպումների ծրագրերը` հույս հայտնելով, որ դրանց ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազաբովանդակ հարցեր քննարկելու հնարավորություն կընձեռվի:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ֆրանսիական բարեկամական ամուր կապերին` ընդգծելով սերտ համագործակցային հարաբերությունները տնտեսական, պաշտպանական և քաղաքական տարբեր բնագավառներում:

Հանդիպման ավարտին Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ Ֆրանսիա կատարելիք այցից հետո կրկին հանդիպում կկազմակերպվի դեսպանի հետ, որի ընթացքում   կքննարկվեն այցի արդյունքներն ու կնախանշվեն հետագա համագործակցության հեռանկարները:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն