Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրդողանը հոգեկան հինա՞նդ է

Փետրվար 3, 2010թ. 19:12

premer-ministr-turcii-tajip-yerdogan2Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կարծիքով՝ երկրի խորհրդարանում տեղի ունեցած կատաղի ծեծկռտուքի համար պատասխանատվություն պետք է կրի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը։ Այս մասին հաղորդում է CNNTurk-ը։

«Մենք կասկածներ ունենք վարչապետի հոգեկան վիճակի առնչությամբ։ Թող ներողություն խնդրեն կատարվածի համար»,- հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Շանդըրը։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորների միջև։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն