Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Վարչապետ. Գնագոյացման հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են

Փետրվար 3, 2010թ. 19:32

varchapetԱԺ- կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի բարձրացրած հարցի` գազի սակագնի հնարավոր բարձրացման հետևանքների ու այս ուղղությամբ  կառավարության հնարավոր քայլերի մասին,  վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց.«Գնագոյացման հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, գնաճի զսպման ուղղությամբ աշխատանքներ են ծրագրվում, այսօր էլ հարցի վերաբերյալ հանրապետության նախագահի մոտ խորհրդակացություն է հրավիրվել»:

Վարչապետը նկատեց, թե կառավարությունը հետևանքերի դեմ պայքարելու է չորս ուղղությամբ՝ ԿԲ լիազորությունների ներքո գտնվող վերահսկողություն, արտաբյուջետային գործոններ, վարչական և շուկայական գործոններ:

«Այս չորս ուղղություններով պետք է մշակվեն համալիր միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան զսպել գնաճը և վերադառնալ ավելի ցածր գնաճային շեմի»,-ասաց Տ. Սարգսյանը:

Ա. Մարտիրոսյանը հիշեցրեց, որ տարվա սկզբին արդեն գնաճ գրանցվել է, իսկ չորրոդ ուղղությամբ աշխատանքների արդյունավետությունը կլինի ոչ օպերատիվ:

Վարչապետ Տ. Սարգսյան.«Գնաճի հիմնական պատճառը դոլարիզացիայի կտրուկ աճն էր, որը կազմեց 70 տոկոս: Դրա նվազումը կնպաստի գնաճի նվազմանը: Ուստի կառավարությունում պայքարելու ենք հենց այս երևույթի դեմ, ակտիվացնելու ենք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերակատարումը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն