Գլխավոր » Լրահոս, Ջավախք

Շիրակ Թորոսյան.«Հայկական կողմը հնչեցրե՞լ է հարցադրումները, թե ի՞նչ քայլեր են արվում Վրաստանում…»

Փետրվար 3, 2010թ. 20:28

djavaxq« Հունվարի 26-ին Հայաստանում էր գտնվում Վրաստանի վարչապետի գլխավորած միջկառավարական հանձնաժողովը, և արդյո՞ք այդ  քննարկումների ժամանակ հայկական կողմը հնչեցրել  է հետևյալ հարցադրումները, թե ի՞նչ քայլեր են արվում Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու և հայոց լեզուն Ջավախքում տարածաշրջանային լեզու ճանաչելու ուղղությամբ»։ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ըստ պատգամավորի, մասնավորապես, այս երկու հարցերը, որոնք ծառացած են ջավախահայության առջև` հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ առաջին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել վրացական կողմի հետ այն է, որ հայկական դպրոցների հայոց լեզվի ուսուցիչները հնարավորություն կունենան վերապատրաստվել Հայաստանում։ Բացի այդ, համատեղ արձանագրությունում ամրագրվել է, որ Վրաստանի միջոցների հաշվին վերականգնվելու են Վրաստանի հայկական եկեղեցիները։

ՀՀ վարչապետը նշեց նաև, որ բացի այս, կան մեկ տասնյակ կարևորագույն հարցեր ևս, որոնք գտնվում են հանրության  ուշադրության ներքո, դրանցից մեկն էլ՝ Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցն է. «Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն հայ առաքելական եկեղեցուն, այլև Վրաստանի տարածքում գործող մյուս եկեղեցիներին, որոնց շուրջ Վրաստանի իշխանությունները դեռևս հստակ ձևակերպում չեն առաջարկել, որպեսզի դա ևս կարողանայինք արձանագրել մեր երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստում։ Համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ են տրված, որպեսզի շարունակեն այդ աշխատանքները»,-պարզաբանեց Տիգրան Սարգսյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն