Բակո Սահակյան.«ԼՂՀ-ն էլեկտրաէներգիայի 80-85 տոկոսը պետք է բավարարվի սեփական ռեսուրսների հաշվին»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` 2010 թվականին արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Հատուկ ուշադրության կենտրոնում էին էներգետիկայի և կապի ոլորտներին առնչվող հարցերը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 2011 թվականին օգտագործվող էլեկտրաէներգիայի 80-ից 85 տոկոսը պետք է բավարարվի սեփական ռեսուրսների հաշվին: Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտին, Նախագահը կարևորել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակումը հանրապետության ամբողջ տարածքում:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը. համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am












