Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ
Հայաստանի արտաքին քաղաքականությունը հետապնդում է երկու նպատակ, առաջինն ակնհայտ է՝ երկրի անվտանգության ապահովումը, երկրորդր զուտ հայկական խնդիրներն են, որոնց թվում՝ նաեւ Հայկական հարցը։ Եվ այս երկու նպատակների համադրությունն է, որ ստեղծում է մեր արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունը։ Այս երկու նպատակները փոխկապակցված են։ Որքան մենք կունենանք ուժեղ, անվտանգ Հայաստան, նույնքան հեշտ կլուծենք մեր ազգային խնդիրներր։ Որքանով մենք կհետապնդենք մեր ազգային խնդիրների լուծումը՝ Ցեղասպանության ճանաչումը եւ նրա հետեւանքների վերացումը, Ղարա֊բաղի հարցի արդար լուծումը, այնքանով հեշտությամբ մենք կկարողա¬նանք լուծել մեր պետականության հզորացման խնդիրը։
Այս առումով մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրն է հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումր։ Ամենակարեւորը հետեւյալն է, որ մենք մեր հարաբերություններր Թուրքիայի հետ կարողանանք կարգավորել առանց նախապայմանների։ Այս գիծն է Հայաստանի արտաքին քաղաքականության կողմից հռչակվել որպես հիմնական դեռեւս 1990-ական թվականներից, եւ այս քաղաքականությունն է, որ շարունակվել է տասնամյակների ընթացքում։ Եվ այժմ մենք տեսնում ենք այդ քաղաքականության արդյունքները, կան արդեն որոշակի փաստաթղթեր, արձանագրություններ։
Կարեւոր է հասկանալ՝ ինչո՞ւ Թուրքիան համաձայնեց ստորագրել այս փաստաթղթերը։ Չէ՞ որ մոտավորապես մեկուկես տասնամյակ է, ինչ Թուրքիան Հայաստանի առջեւ 3 նախապայման էր առաջ քաշում։ Դրանք, ըստ էության, ծառայում էին որոշակի քաղաքականության նպատակ֊ներին։ Թուրքիան Հայաստանի նկատմամբ անց էր կացնում հարկադրման քաղաքականություն, որը ժամանակակից միջազգային հարաբերություն¬ների համակարգում հանդիպում է քիչ դեպքերում, որպես կանոն, միջպետական երկկողմանի հարաբերությունները հիմնվում են կոմպրոմիսի վրա։ Թուրքիան ընտրել էր Հայաստանի նկատմամբ հարկադրման քաղաքականությունը՝ հույս ունենալով, որ Հայաստանը կգնա զիջումների Ղարաբաղի, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Կարսի պայմանագրի վերահաստատման հարցերում։
Դա տեղի չունեցավ։ Հայաստանն այդ հարկադրման քաղաքականությանը չենթարկվեց։ Ավելին՝ սկսած 1998 թվականից, Հայաստանն առաջ քաշեց Ցեղասպանության ճանաչումը՝ որպես իր քաղաքականության առաջնային խնդիր, այսինքն՝ ակտիվորեն հակադրվեց Թուրքիայի հարկադրման քաղաքականությանը։ Եվ այս պայմաններում Թուրքիան գնաց կոմպրոմիսի՝ հրաժարվեց իր այդ նախապայմաններից։
Ո՞րն էր դրա պատճառը։ Թերեւս առաջին հերթին այն, որ Հայաստանը չենթարկվեց հարկադրմանը։ Կարեւոր են նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք տեղի ունեցան եւ տեղի են ունենում մեր տարածաշրջանում։ Իհարկե, ամենակարեւորը ոուս-վրացական կարճատև պատերազմն էր, որի ընթացքում Ռուսաստանը կտրուկ ուժեղացրեց իր աշխարհաքաղաքական դիրքերը մեր տարածաշրջանում։ Թուրքիան հույս ուներ ստեղծել մի առանցք` Թուրքիա-Վրաստան-Ադրբեջւսն, որը պատերազմից հետո փլուզվեց դիվանագիտական առումով։ Վրաստանը որպես աշխարհաքաղաքական գործոն, գրեթե դադարեց գոյություն ունենալուց։ Այսինքն՝ Թուրքիայի քաղաքականության այդ ուղղությունը, որի նպատակն Էր մեկուսացնել Հայաստանը, ըստ էության, ձախողվեց։
Արդյունքում՝ մեր տարածաշրջանում ուժեղացան Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը եւ նշանակությունը: Թուրքիան հայտնվեց տարա– ծաշրջանում իր ազդեցությունը կորցնելու ռեալ վտանգի առջեւ։
Երկրորդը կապված Է այն նոր քաղաքական գծի հետ, որը մշակվեց Թուրքիայում վերջին մեկ֊-երկու տարիների ընթացքում։ Սկսած 2004 թվականից, Եվրամիությունը Թուրքիայի առջեւ խնդիր է դրել կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ։ Եվ դա դիտարկվում է որպես կարեւորագույն նախապայման միությանն անդամակցելու համար։
Թուրքիան ամեն կերպ խուսափում էր այս խնդիրը լուծելուց։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ, մասնավորապես, Դավութօղլուի արտգործնախարար դառնալուց հետո Թուրքիան քայլեր Է ձեռնարկում այս ուղղությամբ։ Հայտնի այն ծրագիրն Է առաջ քաշվել, որը կոչվում է «զրո պրոբլեմ» հարեւանների հետ, որի հեղինակը ինքը՝ Դավութօղլուն Է։
Մյուս կողմից, Թուրքիան չի սահմանափակվում միայն Եվրամիության պահանջները կատարելով, փորձում է ստանձնել ակտիվ դերակատարում ներազդելու Եվրոպայի վրա։ Այս առումով պարզորոշ նկատվում Է, որ Թուրքիան իր առջեւ նպատակ է դրել դառնալ Եվրոպայի համար Էներգետիկ բաշխիչ կենտրոն։
Միաժամանակ, Թուրքիան փորձում է ավելի լուրջ աշխարհաքաղաքական նպատակներ դնել իր առջեւ։ Եվ այս պայմաններում, թերեւս, լուրջ վերագնահատում տեղի ունեցավ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների ոլորտում։ Թուրքական վերնախավը, համենայնդեպս, ղեկավար գործիչների այն խումբր, որոնք կենտրոնացած են վարչապետ էրդողանի շուրջ, փորձում են նոր քաղաքականություն մշակել, որի հիմքում դրվում է հետեւյալ իրողությունը` պետք է վեր կանգնել Ադրբեջանի հետ հատուկ հարաբերություններից։ Ադրբեջւսնը Թուրքիայի համար այլեւս միակ նպատակը չէ այս տարածաշրջանում։ Թուրքիան ունի ավելի մեծ, ավելի հեռուն գնացող կարեւոր նպատակներ, եւ այս ճանապարհին պատրաստ է զոհաբերել, որոշ չափով՝ իհարկե, իր հատուկ հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Փաստորեն, այս էր այն աշխարհաքաղաքական հիմնական մթնոլորտը, որը հանգեցրեց Թուրքիայում տեղի ունեցող վերագնահատումներին արտաքին քաղաքականության ոլորտում։
Մեկ հանգամանք եւս։ Փաստորեն, այնպես ստացվեց, որ Ռուսաս¬տանի եւ Ամերիկայի շահերը համընկան հայ-թուրքական հարաբերու¬թյունների կարգավորման ոլորտում։ Մասնավորապես, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունում արձանագրությունները բնութագրվում են որպես շատ լուրջ փաստաթղթեր։ Կարելի է ասել, որ ներկա պահին աշխարհաքաղաքական մթնոլորտը բարենպաստ է՝ հայ֊-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, ընդ որում, կարգավորելու այն սկզբունքների հիման վրա, որոնք, հիմնականում, առաջ են քաշվել մեր դիվանագիտության կողմից, այսինքն` նախապայմաններից զերծ սկզբունքների հիման վրա։
Արձանագրություններն, իհարկե, արդյունք են կոմպրոմիսի։ Դա նկատվում է անզեն աչքով։ Մեզանից շատերը, քննադատելով արձանա¬գրությունները, հիմնվում են այդ կոմպրոմիսի արդյունքների վրա։ Սակայն նայենք այս փաստաթղթերին նրանց աչքերով։ Թուրքական լրատվամիջոցներում օրական լինում են տասնյակ հրապարակումներ, որտեղ քննադատվում են այս փաստաթղթերը։ Հեղինակները հանդես են գալիս հայտարարություններով, որ, փաստորեն, կառավարությունը վաճառեց Թուրքիայի ազգային շահերը իր դաշնակից Ադրբեջանին։
Այս բազմաթիվ հրապարակումներից կարելի է ընտրել մեկը, որը, թերեւս, ամենակարեւորն է։ Հեղինակն է Ռենիզ Բայքալը՝ Թուրքիայի քաղաքականության վետերանը, որն առաջին անգամ նախարար եղավ դեռեւս 40 տարի առաջ էջեւիթի կառավարության մեջ, որը ներկայումս ղեկավարում է ժողովրդա֊հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ներկայացված հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, որն, ըստ էության, «քեմալիզմի» ներկայացուցիչն է Թուրքիայում (այսինքն՝ այն գաղափարախոսության, որի հիմքի վրա ստեղծվել է արդի Թուրքիան) եւ ունի բազմաթիվ կողմնակիցներ բարձրագույն զինվորականության շրջանում։ Նրա հետ հանդիպում ունեցավ արտգործնասխարար Դավութօղլուն, եւ հանդիպումից հետո Դենիզ Բայքալն այս արձանագրությունները բնութագրեց որպես, «հայկական ծուղակ»:
Ըստ նրա, Թուրքիան 4 խնդիր ունի Հայաստանի հետ։ Առաջինը՝ իրավական տեսակետից անորոշություն կա, Հայաստանը Կարսի պայմանագիրը չի ճանաչում։ Երկրորդը՝ Հայաստանը գրավել Է Ադրբեջանի տարածքը։ Երրորդը՝ Ցեղասպանության մասին պնդումների միջոցով Հայաստանը Թուրքիային ստորացնող քաղաքականություն Է վարում։ Եվ չորրորդը՝ սահմանը փակ Է։ Ուրեմն, այս 4 խնդիրներն են, որոնք, ըստ Դենիզ Բայքալի, ծառացած են Թուրքիայի առջեւ հայ-թուրքական հարաբերություններում։ Այնուհետեւ նա շարունակում Է. «Թուրքիան պետք Է այդ խնդիրները լուծի։ Սակայն արձանագրությունները միայն մեկ խնդիր են լուծում՝ սահմանների բացումը։ Մնացած խնդիրները պահպանվում են։ Մենք դեմ ենք, որ մինչեւ դրանց լուծումը պայմանագրերը ստորագրվեն։ Սակայն կառավարությունն արդեն որոշում Է ընդունել։ Սա ծուղակ Է։ Ստորագրումից հետո սահմանը կբացվի, իսկ Թուրքիայի մնացած պահանջները կմնան դատարկ խոսքեր։
Ուրեմն, այս Է Թուրքիայի քաղաքական վերնախավի մի մասի գնահատականը երկու արձանագրություններին։ Անշուշտ, մեր հասարակության մեջ Էլ քիչ չեն մարդիկ, որոնք այս փաստաթղթերը համարում են թուրքական ծուղակ՝ որ Թուրքիան մեզ խաբեց, որ մենք մեր բոլոր խնդիրներում տանուլ ենք տալիս եւ այլն։ Ինչի՞ մասին Է սա խոսում, այն մասին, որ իսկապես տեղի Է ունեցել կոմպրոմիս։ Եվ այդ կոմպրոմիսին հաջողվել Է հասնել՝ չզոհաբերելով մեր ազգային շահերը։
Առհասարակ, մեր հասարակությունը դժվարությամբ Է փորձում ընտելանալ այն հանգամանքի հետ, որ մենք կարող ենք ունենալ հաջող դիվանագիտություն։ Փորձենք նայել մեր պետությանը առարկայական դիրքերից։ Նախ՝ կա երեք հանգամանք, որոնք Հայաստանին բացառիկ դիրք են հաղորդում մեր տարածաշրջանում։ Առաջին՝ Հայաստանը մեր տարածաշրջանի միակ երկիրն Է, որն անկախացումից ի վեր չկորցրեց իր տարածքային ամբողջականությունը, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի։ Իսկ տարածքային ամբողջականությունը կորցնելը համարվում Է պետականության կայացման ամենակարեւոր բացը։ Երկրորդ՝ Հայաստանը միակ երկիրն Է մեր տարածաշրջանում, որը մաս Է կազմում անվտանգության համակարգի՝ ՀԱՊԿ-ի. ոչ Վրաստւսնը, ոչ Ադրբեջանը նման համակարգերի մաս չեն կազմում, այսինքն՝ ոչ մի ռազմաքաղաքական կազմակերպություն պարտավոր չէ նրանց պաշտպանել։ Եվ երրորդ՝ Հայաստանում տեղակայված է ռուսական բավական լուրջ ռազմակայան։ Ռուսաստանի՝ մեր ստրատեգիական, ռազմական դաշնակիցը լինելու հանգամանքը, մասնավորապես, դրսեւորվեց 1992-1993 թվականներին, երբ Թուրքիան փորձեց վախեցնել Հայաստանին։ Ռուսաստանի արձագանքր համարժեք էր. եթե Թուրքիան նման բան կատարի, դա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Այնպես որ, թուրքերր, գնալով զիջումների, իրենց տեսակետից, հաշվի են առել նաեւ այս հանգամանքր։ Ահա մրցակցային այս առավելություններն են, որ մեզ թույլ են տալիս վարել մրցունակ դիվանագիտություն եւ առաջ տանել մեր ազգային֊պետական շահերը։
Ռուբեն Սաֆրաստյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ – թիվ 9(73), 2009












