Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն

Ամերիկացի քաղաքագետ. «Nabucco»-ի իրականացմանը խանգարում է Ադրբեջանի քաղաքականությունը»

Փետրվար 4, 2010թ. 13:47

fffda0d3beaf83e32011b5555812b9a3«Nabucco» նախագիծը դոփում է տեղում արտադրողների, տարանցիկ երկրների և էներգակիրների սպառողների միջև գործողությունների համակարգման մեխանիզմի և Եվրամիության կողմից փաստացի ղեկավարման բացակայության պատճառով»:

Այս մասին «Eurasia Daily Monitor»-ում հրապարակված հոդվածում գրում է ամերիկացի քաղաքագետ, «Ջեյմսթաուն» հիմնադրամի աշխատակից Վլադիմիր Սոկորը:

Քաղաքագետի կարծիքով, քաղաքական հիմնախնդիրները ևս բացասաբար են անդրադառնում այս նախագծի իրականացման վրա. «Այդպիսի խնդիրներից մեկը, որը հստակորեն ընդունվում է նախագծի մասնակիցների և եվրոպական այլ դիտորդների կողմից, սակայն թերագնահատվում Վաշինգտոնի կողմից՝ Ադրբեջանի քաղաքական օտարացումն է, որը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Նահանգների վերջին շրջանի վարած քաղաքականությամբ: Այդ քաղաքականության արդյունքում, օտարացում է նկատվում նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերություններում, որն էլ ամրապնդում է Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցություններում: Հնարավոր մեկուսացման և Եվրոպա ելք չունենալու մտավախությունը ստիպում է Ադրբեջանին համաձայնել Ռուսաստանի և Իրանի առաջարկներին՝ գազն այդ ուղղություններով արտահանելուն»:

Քաղաքագետը նշել է նաև, որ չնայած Եվրամիության և Իրաքի միջև էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման և գործընկերության մասին հռչակագրի ստորագրմանը և Եվրամիության՝ «Nabucco» նախագծի համար իրաքյան էներգառեսուրսներով հետաքրքրվածությանը, բավականին ժամանակ  կանցնի, մինչ Իրաքը կմիանա նախագծին:

Ռուզաննա Ավագյանի

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն