Նոր համագործակցության առաջարկ
Փետրվար 4, 2010թ. 13:53
Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը:
Նշվում է, որ այդ փաստաթուղթը կնպաստի երկու պետությունների տնտեսությունների համար առաջնահերթ նշանակություն ունեցող համատեղ գիտական, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական ծրագրերի և նախագծերի համաֆինանսավորման սկզբունքով իրականացմանը, գիտնականների և մասնագետների փոխանակմանը, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստմանը:
ArmAr.am












