Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել գազի գնի շուրջ
Փետրվար 4, 2010թ. 14:30
Թուրքիայի էներգետիկայի նախարարը փետրվարի 4-ին հայտնել է, որ իրենք Ադրբեջանից ներկրվող բնական գազի սակագինը սահմանել են և ստացել Ադրբեջանի վերջնական համաձայնությունը:
«Մենք ադրբեջանական Շահ Դենիզ-1 հանքավայրից արտահանվող գազի համար առաջարկել ենք տրամաբանական գին, որն ընդունվել է Ադրբեջանի կողմից»,- Իրանի արտգործնախարար Մանուչեիր Մոթաքիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թաներ Յելդիզը:
Հիշեցնենք, որ նախկինում Ադրբեջանը հայտարարել էր, որ Թուրքիային գազ է մատակարարում համաշխարհայինից մոտ երեք անգամ ցածր գնով: «Ես վստահ եմ, որ Ադրբեջանը կընդունի մեր առաջարկը»,- ասել է Յելդիզը: Նա միաժամանակ հայտնել է, որ Իրանը համաձայնել է գազի դիմաց Թուրքիայի պարտքի մարումը երկարաձգել:
ArmAr.am












