Գլխավոր » Լրահոս

Ներկրված գազի ծավալները զգալիորեն նվազել են

Փետրվար 4, 2010թ. 15:10

gaz«Հայռուսգազարդ» ընկերության վերլուծության համաձայն, Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2009թ. ընթացքում նվազել են 19,7 տոկոսով՝ կազմելով 1809.3 մլն խմ՝ 2008թ. 2254.4 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացման ծավալներն էլ նվազել են 20,1 տոկոսով և կազմել 1660.8 մլն խմ՝ 2008թ.-ի 2079.0 մլն-ի դիմաց:

Բնակչության կողմից բնական գազի սպառումը նվազել է 6,1 տոկոսով՝ կազմելով 553.2 մլն խ.մ՝ 2008թ.-ի 589.5 մլն-ի դիմաց:
Զգալիորեն նվազել է Էլեկտրաէներգիայի  իրացումը. այն կազմել է 366.2 մլն խմ կամ 39,7 տոկոսով պակաս, քան 2008թ:
Նվազել են նաև արդյունաբերությունում գազի իրացման ծավալները` կազմելով 259.7 մլն խ.մ։ ԱԳԼՃԿ-ների կողմից գազի սպառմած ծավալները կազմել են 305.6 մլն խմ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն