Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայ-թուրքական մերձեցումը ղարաբաղյան պատերազմի վերսկսման պատճա°ռ

Փետրվար 4, 2010թ. 15:30

armenia_turcia69929713cb358b7ce29c_middleՀայ-թուրքական մերձեցումն իր հետևանքները կարող է թողնել Ղարաբաղում: Այս վերտառությամբ տեղեկատվությունում թուրքական «Cumhuriyet» օրաթերթը, վկայակոչելով Միացյալ Նահանգների ազգային տեղեկատվական գործակալության տնօրեն Դենիս Բլեյերին, հայտնում է, որ հայ-թուրքական մերձեցումը կարող է էլ ավելի սրել հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Դեննիս Բլեյերը, մասնակցելով ԱՄՆ Սենատի տեղեկատվության հարցերով հանձնաժողովի նիստին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող հայ-թուրքական մերձեցման գործընթացը կարող է ավելացնել հայ-ադրբեջանական ուժերի հնարավոր բախման ռիսկը:

Ամերիկացի փորձագետը նաև նկատել է տվել, որ հարավկովկասյան տարածաշրջանի չլուծված հակամարտությունները շարունակում են վտանգի տակ պահել երկրամասի անվտանգությունն ու խաղաղությունը և Եվրոպայի տարածքում ձևավորել բռնկվելու պատրաստ հակամարտության հավանական օջախներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն