Ավստրիացիներին պատմելու են Խոջալուի «ողբերգության» մասին
Ավստրիայի ադրբեջանական համայնքը մտադիր է Վիեննայի «Շտեֆան պլաս» կենտրոնական հրապարակում մասսայական ակցիա կազմակերպել, որի նպատակն է ավստրիացիներին պատմել Խոջալուի «ողբերգության» մասին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրելու հրապարակում և անցորդներին բաժանելու «թեմատիկ» գրքույկներ, տեղեկատվական նյութեր: Իսկ հատուկ տեղադրված էկրաններին ցուցադրվելու են լուսանկարներ, տեսանյութեր: Եթե ավելացնենք նաև, որ այս իրարանցման կազմակերպիչը Հեյդար Ալիևի ֆոնդի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Լեյլա Ալիևան է, ամեն ինչ հասկանալի կդառնա: Պատմություն չունեցողը պատմություն է հորինում, ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվողը գառան դիմակով գնում է Ավստրա` արդարության մասին մայելու: Երկու երևույթին էլ ականատես ենք:
ArmAr.am












