«Արցախբանկ» ՓԲԸ-ն կիրականացնի ԼՂՀ քաղաքացիների` 1993թ. արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին հրամանագիր է ստորագրել «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հրամանագրի համաձայն ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1965 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված գումարների սահմաններում:
ArmAr.am












