Դամասկոս. Իսրայելը Մերձավոր Արևելքում նոր պատերազմ է հրահրում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է Իսրայելին` Մերձավոր արևելքում նոր պատերազմ հրահրելու մեջ: Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
Նրա խոսքերով, Իսրայելը` խաղաղության հաստատման գործընթացինն աջակցելու փոխարեն նախապատրաստվում է սրել հակամարտությունը: Այս մասին Ասադը հայտարարել է Դամասկոսում Իսպանիայի արտգործնախարար Միգել-Անխել Մորատինոսի ընդունելության ժամանակ, ով տարածաշրջանային այցի շրջանակներում գտնում է Սիրիայում:
Իսպանիայի արտգործանախարարը հայտարարել է, որ Իսպանիան, Եվրամիության նախագահության ընթացքում` «Հատուկ ուշադրություն է դարձնելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին»:
Նա նշել է, որ Մադրիդը «աջակցում է Թուրքիայի և այլ մասնակիցների միջնորդությանը` խաղաղ գործընթացի վերականգնման ուղղությամբ:
Իսպանացի դիվանագետը նաև համատեղ ասուլիս է անցկացրել Սիրայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի հետ. վերջինս Իսրայելին խորհուրդ է տվել չստեղծել այնպիսի իրավիճակ, որ Սիրիան ստիպված լինի ի ցույց դնել սեփական ռազմական կարողությունը. «Դամասկոսում ցանկացած անակնկալ սպասում են մի երկրից, որի համար ագրեսիա իրականացնելը սովորական բան է դարձել»: Միաժամանկ Մուալլեմը նախազգուշացրել է, որ. «Ժամանակները փոխվել են, և ռազմական գործողությունների վատ հետևանքներն իրենց վրա կարող են զգալ նաև իսրայելի քաղաքացիները»:
«Իսրայելի պատճառով իրադրությունը կարող է սրվել, և Սիրիան պահանջում է դադարեցնել ինչպես իր, այնպես էլ Լիբանանի, Իրանի և Պաղեստինի հասցեին հնչող սպառնալիքները»:
ArmAr.am












