Դաշկեսանի արյունոտ սպանդը կարող է կրկնվել այլ զորամասերում
«Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ապա Դաշկեսանի զորամասերից մեկում տեղի ունեցած որղբերգությունը կարող է կրկնվել նաև Բեյլագանյան շրջանում: Այդ շրջանի զորամասերից մեկում «բեսպրեդել» է տիրում: Զինվորներին ստորացնում և վիրավորում են: Ծնողների ու զինվորների բողոքներն անտեսվում են, իսկ բողոքողներին հաճախ բանտարկում են», այս մասին Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հուրրիեթ» թերթի խմբագիր Սուլեյման Մամեդլին: Նրա որդին՝ Ալթայ Մամեդովը ծառայում է այդ զորամասում և ենթարկվում ճնշումների: «Ես բողոքեցի, որից հետո որդուս բանտարկեցին: Բանակ զորակոչվելուց երեք ամիս անց նա ծեծի էր ենթարկել զորամասի հրամանատարի կողմից: Ես ստիպված դիմեցի Հանրապետական զինվորական դատախազություն. որոշ ժամանակ անց որդուս նորից ծեծեցին: Սակայն բողոքներս չեն քննարկվում»,- ասաց Մամեդլին:
Նրա խոսքերով, որդու մոտ թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել, ուստի նա դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ որդուն հիվանդանոց տեղափոխելու համար: «Ի պատասխան, նրանք որդուս բանտարկեցին»,- ասել է Մամեդլին: Այդ դեպքից հետո դիմել է տարբեր ատյաններ, այդ թվում նաև խորհրդարան, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն ապարդյուն: Իսկ երբ 2009 թվականին այրվել է զորանոցը, զորամասի հրամանատարը նրանից պահանջել է 500-600 հատ թիթեղ: «Սակայն ես ասացի, որ այդքան գումար չունեմ: Իմ փողերով արդեն հեռուստացույց, տպիչ և քարտրիչ եմ գնել զորամասի հրամանատարի համար»,- ասել է Սուլեյման Մամեդլին:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ խորհրդարանի այս տարվա առաջին նիստում պահանջել է Դաշկեսանի դեպքերի առիթով փակ նիստ գումարել՝ Պաշտպանության նախարարի մասնակցությամբ. ՚ «Բոլոր քաղաքակիրթ երկրներում, նման դեպքերում պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տալիս»,- ասել է պատգամավորը:
Մինչդեռ Ադրբեջանում իշխող կուսակցության պատգամավորներն առարկել են, ասելով, որ իրենք բանակի հետ կապված խնդիրներ չունեն: «Դաշկեսանի ողբերգությունը` բացառիկ երևույթ է»,- այսպես են նրանք արձագանքել ադրբեջանական «փառապանծ» բանակում հունվարի 28-ին տեղի ունեցած արյունոտ սպանդին:
«Ենի Մուսաֆաթ» թերթի տվյալներով՝ Դաշկեսանում շրջանի զորամսում տեղի ունեցած ողբերգության պատճառը զինվորի բռնաբարությունն է:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












