Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգել է 17 հազար գիշերային ակումբ
Փետրվար 4, 2010թ. 18:20
ՌԴ Պերմ քաղաքի «Կաղ ձի» գիշերային ակումբի հրդեհից հետո, որին 2009 թվականի դեկտեմբերի 5-ին զոհ գնաց 155 մարդ, Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը խիստ հսկողության տակ է պահում այդ կարգի բոլոր հաստատությունները: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱԻ նախարարությունը ստուգել է 17 հազար հաստատություն ամբողջ երկրում և դատարաններից պահանջել է փակել 4538-ը: Դրանցից 2729-ը արդեն կասեցրել են իրենց գործունեությունը: Մնացածի հարցը քննարկման փուլում է: Մոսկվայում փակվել է 182 գիշերային ակումբ:
ArmAr.am












