Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ-ն մշակում է իր օդային օրենսգիրքը

Փետրվար 4, 2010թ. 19:32

naxagahakanԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ԼՂՀ Օդային օրենսգրքի մշակման հետ կապված հարցերին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

Զեկույցով հանդես է եկել ԼՂՀ վարչապետի խորհրդական Դմիտրի Ադաբաշյանը:

Ծավալված քննարկումների ընթացքում երկրի ղեկավարը նշել է, որ Օդային օրենսգրքի մշակումը եւ ընդունումը հանդիսանում է ավիացիայի գործունեության կարեւորագույն հիմքերից մեկը, եւ այս համատեքստում ակնկալում է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ սերտ համագործակցություն, որի արդյունքում հանրապետությունը պետք է ունենա միջազգային չափանիշներին համապատասխան Օդային օրենսգիրք:

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն