Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Խորհրդակցություն Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ

Փետրվար 4, 2010թ. 19:46

104270848cc0532b1b7e5f42ad0580fbԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 4-ին կայացել է խորհրդակցություն` նվիրված կրթական համակարգում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես, ավագ դպրոցի համակարգի կիրառման հիմնախնդիրներին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

Իր խոսքում Նախագահը կարեւորել է մեր հանրապետությունում ավագ դպրոցի համակարգի ներդրումը` այն համարելով ոլորտի առաջադիմության ապահովման հիմնական նախապայմաններից մեկը: Միաժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ պետք է մշտապես կատարելագործել այդ համակարգը` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով բացատրական աշխատանքների արդյունավետ իրականացումը: Բակո Սահակյանն ընդգծել է այդ գործում զանգվածային լրատվության միջոցներին ակտիվորեն ներգրավելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն