Գլխավոր » Թուրքիա, Իրան, Լրահոս

Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են Իրաքի քրդական խնդիրը

Փետրվար 5, 2010թ. 11:00

42-16558572Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը և Իրաքում տեղակայված բազմազգ ուժերի հրամանատար գեներալ Ռեյ Օդիերնոն քննարկել են Իրաքից Թուրքիային սպառնացող քրդական հարձակումների վերաբերյալ հարցեր:

«Ամենակարևոր հարցը, որ մենք քննարկել ենք, եղել է Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ահաբեկչությունների դեմ ձեռնարկված և ապագայում ձեռնարկվելիք քայլերը: Ես մեկ անգամ ևս այդ մասին հայտնել եմ մեր ամերիկյան գործընկերոջը»,- ամերիկյան գեներալի հետ հանդիպման նպատակների մասին հայտնել է Աթալայը:

Աթալայը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է Իրաքի հյուսիսից թափանցող ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ բացասաբար է անդրադառնում Թուրքիայի ժողովրդավարական նախաձեռնությանը:

Ներքին գործերի նախարարը պարզաբանել է այն հիմնական նպատակները, որոնց շուրջ 2009թ. դեկտեմբերի կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայի վարչապետ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Թուրքիայի համար շատ կարևոր է հարևան Իրաքի խաղաղությունը, կայունությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է Աթալայը:

Նա նշել է, որ Իրաքի այս տարվա մարտին տեղի ունենալիք ընտրությունները շատ կարևոր քայլ են լինելու Իրաքում ժողովրդավարության և կայունության հաստատման համար: Աթալայը հույս է հայտնել նաև, որ գեներալ Օդիերնոյի հանդիպումները Թուրքիայի Գլխավոր շտաբի և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ նոր խթան կհանդիսանան Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի պայքարում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն