Կիրո Մանոյան. «Մինսկի խումբը ճնշում է գործադրում կողմերի վրա»
Մի քանի օրից կլրանա երկշաբաթյա ժամկետը, որը Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջարկեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ
ընթացքում Երևանն ու Բաքուն պետք է ներկայացնեն իրենց տեսակետները Մադրիդյան փաստաթղթի այն սկզբունքների վերաբերյալ, որոնց շուրջ մինչ օրս համաձայնության չեն եկել։
Եթե հաշվի առնենք, որ երկու կողմերը ոչ միայն համաձայնության չեն գալիս այս սկզբունքների շուրջ, այլև յուրաքանչյուրը յուրովի է այն մեկնաբանում, ապա ինչպե՞ս բացատրել Մինսկի խմբի նման շտապողականությունը:
«Մինսկի խումբը ճնշում է գործադրում երկու կողմերի վրա,- պատասխանելով ArmAr.am-ի հարցին, ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը: -Դա նաև Թուրքիայի ճնշման արդյունք է, որն ամեն կերպ հայ-թուրքական հարաբերությունները կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:
Կարելի է ասել, որ Թուրքիան Մինսկի խմբի միջոցով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա»:
Ինչ վերաբերում է Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակին, որի մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի տեսել, ապա Կիրո Մանոյանը նշեց, որ ինքը ևս տեղյակ չէ դրանից:
ArmAr.am












