Կոնգրեսի քննարկումը տեղի կունենան մարտի 4-ին
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է քվեարկության դնել Հայերի Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևը: Հանձնաժողովի նախագահը քննարկումների օր է նշանակել այս տարվա մարտի 4-ին «Երկիր մեդիայի» հաղորդմամբ,ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը հանդիպել և խորհրդակցություններ է անցկացրել Հայերի Ցեղասպանության ճանաչման գործընթացը սատարող մի քանի կոնգրեսականի, այդ թվում Հայերի Ցեղասպանության Բանաձևի համահեղինակներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի, Բրադ Շերմանի հետ: Նշվել է, որ այս կերպ նրանք նշանակալից քայլ են կատարում` Թուրքիային հասկացնելով, որ ԱՄՆ-ն մասնակից չի լինի Հայոց Ցեղասպանության իրողությունը հերքելու նրանց բարոյազուրկ քաղաքականությանը: «Մենք առաջիկայում ևս անելու ենք հնարավորը՝ աշխատելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բանաձևը հաջողությամբ հասցնելու ոչ միայն Արտաքին Հարաբերույթունների հանձնախումբ, այլև՝ մինչև Ներկայացուցիչների տան լիագումար նիստի»,- ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը:
ArmAr.am












