ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին:
Զրուցակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի համագործակցությունը եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվեցին 2009թ. ապրիլի 15-ի ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև կնքված Համագործակցության հուշագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ամփոփել 2010թ. համար նախատեսված համագործակցության ծրագրերը և շարունակել համատեղ սերտ աշխատանքը ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների զարգացման բնագավառում:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկեցին եվրոպական չափանիշների համաձայն ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու հարցը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն












