Գլխավոր » Լրահոս

Սուրբ Վալենտինի օրը

Փետրվար 5, 2010թ. 15:45

artՍիրահարների օրը`Սուրբ Վալենտինը, տոնվում փետրվարի 14-ին: Այն Եվրոպայում  նշվում է  13  դարից ,ԱՄՆ ում  1777 թվականից, իսկ Ռուսաստանում  1990ական թվականների սկզբից: Վերադառնանք այս տոնի պատմությանը:

3-րդ դարում Թերնիում, որը  հռոմեական կայսրությունում էր, ապրում էր  սուրբ  ճգնավոր Վալենտինը: Նա  հոգևորական էր ,զբաղվում էր գիտահետազոտություններով :Նա սպանվել է 269 թվականին Կլավդիայի կայսեր կողմից: Աղբյուրները վկայում են, որ Վալենտինի բանտարկությունը և սպանությունը  կապված է նրա հետ , որ հռոմեացի կայսրը չէր թույլատրում իր լեգեոնների զինվորներին ամուսնանալ ,իսկ Վալենտինը գաղտնի ամուսնացնում էր սիրահարներին: Նրա կախաղանի օրը `փետրվարի 14 ը, համընկավ հռոմեական տոնի` սիրո աստվածուհի Յունոնայի օրվա հետ : Այդ օրվանից մարդիկ փետրվարի 14ը հիշում են  որպես Սուրբ Վալենտինի օր և այն դարձրել են բոլոր սիրահարների օրը: Սակայն սա կաթոլիկ եկեղեցու տոն է, իսկ մենք հայերս, սիրահարների օրը նշում ենք  հունվարի 30 ին,որը Սուրբ Սարգիսի օրն է: Նա հանդիսանում  է բոլոր սիրահարների  հովանավորը:

Ասյա Հովհաննիսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն