ԱՄՆ-ը ՀՀ ՍԴ որոշումը դրական է գնահատում
Փետրվար 5, 2010թ. 16:31
Թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին ասել է, որ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը միայն խթանում է արձանագրությունների վավերացմանը: Նա վստահ է, որ հարաբերությունների հաստատման գործընթացը չի դադարեցվել, ոչ էլ` մահացել:
Ավելին` ըստ դեսպանի, «Հայաստանի Սահմանադրական Դատարանը կանաչ լույս վառեց արձանագրությունների վավերացման ճանապարհին»: Նա նաև ավելացրել է, որ թեև որոշման մի քանի ձևակերպումներ անհանգստացրել են թուրքերին, ԱՄՆ-ը այն գնահատում է որպես դրական քայլ:
ArmAr.am












